✅Արդեն մայիսն է և մեր նախագծերը մայիսյան են ( այսինքն համակարգողական և սպասվելիք ճամբարային առօրյաին համահունչ) ։ Փորձում ենք սովորողների հետ միասին կազմել՝ իրենց համար հաճելի նախագծեր, մրցույթներ և ինտելեկտուալ՝ սեղանի խաղեր, ինչպես նաև բակային խաղեր, սպորտային մրցույթներ և այլ բազմաբնույթ, տարրատեսակ նախագծեր։ Յուրաքանչյուր շաբաթ մեր երկարացված օրվա աշխատանքը մեկնարկում է ՝ 14:30- ին,

✅15:00՝ ճաշարան,

15:30՝ սպորտային խմբակներ՝ ( ֆուտբոլ/ հենդբոլ, վոլեյբոլ, բասկեդբոլ, սուսերամարտ, հրաձգարան ( նետ- նիզակ), այլ աշխատանքներ… ) , կավագործություն/խեցեգործություն և այլևայլ գործունեություններ, ( տարածքի խնամք, մաքրության կազմակերպում… … ) ✅

17:00՝ ճանապարհում ( պարտադիր կատարում ենք սովորողների հաշվառում՝ և՛ աշխատանքները սկսելիս և՛ վերջում ՝ աշխատանքը ավարտելուց հետո՝ ճանապարհելիս) ։ ✅

📌Իսկ երկուշաբթի օրը  կազմակերպելու ենք ՝ ինտելեկտուալ խաղ- մրցույթ, մրցույթին չմասնակցողները՝ «սովորող- սովորեցնող» նախագծերին կմասնակցեն ( այդ նախագծերի շրջանակում պարապմունք ( 45 րոպե տևողությամբ) ) ( ունենք նաև այլ ՝ նախագծեր, որոնք իրականացվում են երկարօրյաի ընթացքում, իսկ մյուս սովորողների մոտ՝ բլոգային աշխատանքներ ու դասապատրաստում ( ևս 45 րոպե տևողությամբ) : 

📌երեքշաբթի օրը) ՝ սովորողները հաճախում են՝ ֆուտբոլ, հենդբոլ և քանի որ դրսում եղանակը լավ է՝ միասին կընտրենք բակային խաղեր և կծրագրենք մըր ՝ 1 ժամյա զբոսանքը։ 

📌Չորեքշաբթի օրը ՝ հետաքրքիր և զվարճալի խաղերի, ինտելեկտուալ՝ սեղանի խաղերի և բակային խաղ- մրցույթների օր կկազմակերպենք/ կունենանք։ Նախատեսել ենք ( քամոտ և անձրևային օրերին) թեյախմություն, ավանդական ուտեստների ( հալվա, փոխինձ, աղանձ…, կաթնահունց ) պատրաստում և հետաքրքիր՝ « Ես փոքրացրել եմ իմ ուսուցչուհուն» ՝ տարիքին հարմար՝ դաստիարակչական ֆիլմի դիտում ( շաբաթվա ընթացքում ունենում ենք այլ նմանատիպ ֆիլմեր դիտելու օր/ ՝ 1ժամ- ից- 2 ժամ տևողությամբ) ։ 

📌հինգշաբթի ՝ սեղանի թենիսի պարապմունք։ ( Սովորողների մյուս խմբերը մասնակցում են՝ յուրաքանչյուրը իր խմբային լրացուցիչ պարապմունքին), բակային խաղերին, կազմակերպում ենք նաև զբոսանքներ ( զանազան և տարրատեսակ) ՝ և՛ ուսուցողական, և՛ ուղղակի « թափառումներ» տարածքով ( խնամելով և մաքրելով բակային տարածքը) ։ 

◾️Այս շաբաթ ևս այցելելու ենք՝ կավագործության/ խեցեգործությա դասերի։ Շաբաթվա ընթացքում կատարում ենք նաև բակային ( ծաղկանոցային) աշխատանքներ: Չենք մոռանում նաև զբաղվել մաքրության և տարածքը մաքուր պահելու խնդիրներով) ։ Նախատեսել ենք ( քամոտ և անձրևային օրերին) թեյախմություն, ավանդական ուտեստների ( հալվա, փոխինձ, աղանձ…, կաթնահունց ) պատրաստում և հետաքրքիր՝ « Քայլող ամրոց» դաստիարակչական մուլտֆիլմի դիտում։ ( շաբաթվա ընթացքում ունենում ենք այլ նմանատիպ ֆիլմեր դիտելու օր ժամ) ։ Ինչպես միշտ նախատեսել ենք կազմակերպել/ անցկացնել/ ունենալ՝ հաճելի և հագեցած շաբաթ: ( Պարտադիր այցելելու ենք նաև ՝ ագարակ) ։ 

🔻Այս շաբաթը նվիրելու ենք թարգմանություններին։ Բոլորիս սպասվում է հետաքրքիր և հագեցած շաբաթ։ 

🔺Ուրբաթ օրը ՝ շաբաթվա ամփոփում, քննարկումներ, ստեղծագործական և ընթերցանության ուրբաթ ( պատրաստվում ենք մայիսյան նախագծերի իրականացմանը) ։