Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

Տեսաֆիլմեր

8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից փրկեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում։

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։

9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։

Դու արդեն հե՞տ ես վերադարձել։

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին անգամ ասում եմ քեզ։

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։

Կարելի՞ է մի հատ զանգել։

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։

Երեքշաբթի ( 18.04.2023թ. )

  1. Սահյանական բանաստեղծություններ

2. Նադեր Իբրահիմ «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ( կարդա՛լ, քննարկե՛լ ) ։

Գրի՛ր, թե դու «քո փոքրիկ սիրտն ու՞ մ կնվիրես» ։ Հիմանվորի՛ր ասելիքդ և վերնագրի՛ր։

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛լ- Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»

Դասարանում

Քննարկե՛ լ ՝ Էքզյուպերիի «Փոքր քայլերի արվեստը» ։

Չորեքշաբթի ( 19.04.2023թ)

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ այժմ այդ արահետն էլ չկա

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն

Հինգշաբթի

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:

Ուրբաթ

Ստեղծխգործական/ ընթերցանության ուրբաթ ( շաբաթվա ընթացքում անցածի կրկնություն/ ամփոփում, ստուգում) ։

Պատրաստվում ենք « Մեդիաուրբաթ» — ին։ 🤗🤍