Երկուշաբթի ( 02.11.2022թ. )

Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

1.Մի ան.ամ դեպի հարա. չվելիս ծիծեռնակները փոր.անքի մեջ ընկան: Այդ տարի Շվ.ցարիայում ուժեղ ցրտից բոլոր մի.ատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թ.չունների նման նրանք էլ են մի.ատներով սնվում: Խեղ. ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վ. ր ընկան: Բայց Շվ.ցարիայի բնակիչներն անօ.նական չթողեցին նրանց, հավա.եցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնա.քով արագ ու ապահով ուղարկեցին հարա.:

2.Տ.զերենավի բոլոր ուղ.որներն ար.են տեղերում էին, շարժասանդու.քը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցոր.ուհին թռի.քի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղ.ան մեզ այդ վտանգավոր թռի.քին թողնելու համար, կի.եցնեն, և մեր բոլոր ջանքերն ապար.յուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցն.վեց ու թափով պո.վեց տեղից:
Մխր.վում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստ.երը:

2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։

Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում։ Գրիգոր Լուսավորչին տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր։Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը։Այսինքն , դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը։ Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարը Վաղարշապատում կառուցվեց և Էջմիածին անվանվեց։

Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում։Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայն է կառուցվել։Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում , Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պարսպապատել է , Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել։

Լրացուցիչ աշխատանք

  • Ավարտե՛լ դասարանական աշխատանքը
  • Ավետիք Իսահակյան,« Ուշինարա» հնդկական զրույց)-դու՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ:

Երեքշաբթի 29.11.2022

Ավետիք Իսահակյան՝ « Ուշինարա» ( հնդկական զրույց)-քննարկել

Հարցեր և առաջադրանքներ։

1.Բնութագրի՛ ր Ուշինարային՝

  • մանրամասնորեն
  • մեկ բառով։

2.Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։

3.Այլ կեպ վերնագրի՛ր զրույցը։

Լրացուցիչ աշխատանք

Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ ր և վերնագրի՛ ր.

Պառկել, ընդհանուր, միմյանց, օրրան, օրեցօր, սենյակ, ընդամենը, ճանապարհ, նախօրոք, խորդուբորդ, դաստիարակել, էական, միջօրե, վայրէջք:

Չորեքշաբթի ( 30.11.2022)

  1. Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Դափնեվարդդժոխք, դաշույնդողդոջունդադար, դարձյալ, դաղձդաշունահարդողէրոցք, դդումդյութել, դժվարըմբռնելիդարպասապահ, դղրդյուն: (Դադար,դաղձ, դաշույն, դաշունահար, դարձյալ, դարպասապահ, դափնեվարդ, դդում, դժոխք, դժվարըմբռնելի, դղրդյուն, դյութել,դողդոջուն, դողէրոցք)

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

ա) ուսուցիչներիդ անունները

բ) դպրոցում գործածվող առարկաների անունները

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ

3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):

Օրինակ՝

եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:

Տաթև (5), ամենաերկար (11), երերալ(7), որևէ (6), երանգավորել (12), ոսկոր (6), անողնաշար (9), ամենաողորմելի (14):

4․Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:

Օրինակ՝

երկրպագու — 8 տառ, 9 հնչյուն:

Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:

5․Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

6․ Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

7․ Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտիլինեին:

Եղելության մասին շատ ուշ իմացավ:

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

8․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

9․ Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն։

10․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց …:

Ջրի բերածը ջուրը …:

Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց …:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է:

Հինգշաբթի ( 01.12. 2022թ.)

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույ-, հրա-եշտ, երբև-, ընկույ-, պարտի-պան, վ-կապ, հույ-, երթ-եկել, ուն-որ, թեթ-ություն, մար-ել, աղո-ք, Ալվար-, օրիոր-, կան-եղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ կոնծի, առ հասարակ, անթիվ անհամար, կարծես թե, ութ հարյուր, առ և տուր, ծափ ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ ․․․․․․․․․․․․․ խոսիր, ․․․․․․․․․․․․․․․․ լսիր։

Բ․ Խոսքը․․․․․․․․․․․․․․․, ջուրը՝ ․․․․․․․․․․․․․․․․․։

Գ․ Քամու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ քամին էլ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

Դ․ Մի ․․․․․․․․․․․․․․․․․ քարը գցեց ծովը, հազար ․․․․․․․․․․․․․․․․․․․․ չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը կաղնին մասրենին ձին։

Բ․ Ծառերի տերևները խոտերի ծղոտները հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար թե իշխանի թե ռամիկի թե ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը մազերը աչքերը։ 

Դասարանում

Ընտրե՛լ և թարգմանե՛լ Օշոյի առակները։ ( Քննարկել, վերլուծել առակները) ։

Լրացուցիչ աշխատանք

« Ողջու՜ յն Ձմեռ… »

« Ցտեսությու՜ ն նոյեմբեր, ողջու՜ յն դեկտեմբեր… » ( ստեղծագործական աշխատանք)

Ուրբաթ ( 02.12.2022թ.)

. ընթերցանության/ ստեղծագործական ուրբաթ,

. շաբաթվա ընթացքում կատարված բոլոր առաջադրանքների ամփոփում/ լրացում ( ստուգում և հրապարակում բլոգում) ։